15.06.2019|
15:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեստագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը։ Նա ողջունել է պարոն Օպերմանի այցը Հայաստան և նշել, որ լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ: